Հայաստանի խոշոր խանութներում կարող են մաքսային ծառայողներ հայտնվել օտարերկրացիների հետ աշխատելու համար։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Նա հիշեցրել է, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանում անձնական օգտագործման ապրանքներ են գնում, ԱԱՀն-ն հետ են ստանում։ Ընդ որում, հարկը վերադարձվում է մաքսատանը, որպեսզի համոզվեն, որ ապրանքն իրոք Հայաստանից դուրս է բերվում։ «Հանրապետության հյուրերի հարմարավետության համար կարելի է մտածել ԱԱՀ-ն տեղում վերադարձնելը կազմակերպելու մասին այն առեւտրի կենտրոններում, որտեղ օտարերկրացիների հոսքը մեծ է։ Սակայն դրանից հետո նույնպես պետք է ստուգել, որ նրանք ապրանքը իրենց հետ տանում են։ Մեխանիզմները պետք է քննարկել»,- ասել է Միրումյանը։




























