Կոբի մականունով կատուն ինտերնետային աստղ է դարձել իր «իդեալական» երկնագույն աչքերի շնորհիվ։ Նրա ֆեյսբուքյան էջն ունի 6․3 հազար օգտատեր, իսկ Իսնթագրամը՝ ավելի քան 300 հազար։
Ինչպես հայտնում է The Huffington Post-ը, Կոբին «անթերի սելֆիներ» է անում։ «Մի կողմ քաշվեք Ֆրենք Սինաթրա»,- գրում է պարբերականը, նկատի ունենալով հանրահայտ հոլիվուդյան դերասանին, որի կեղծանուններից մեկը Պարոն Երկնագույն աչքեր էր, հայտնում է Gazeta-ն։
Կատվի տիրուհին պատմել է, որ Կոբին սելֆի անելուց բացի նաեւ շատ սիրում է քայլել նրա հետեւից ու քնել նրա բարձի վրա։ Բացի դրանից կատուն շատ է սիրում խաղալ ջրում։




























