Կոպենհագենն իր դռներն է բացել սննդի թափոնների աշխարհի առաջին սուպերմարկետի՝ Wefood-ի գնորրդների առաջ, գրում է The Independent–ը։
Սուպերմարկետի տերերը կարծում են, որ նման խանութների օգնությամբ կարելի է նվազեցնել Դանիայում սննդային թափոնների քանակը։ Այս պահին այնտեղ տարեկան մոտավորապես 700 հազար տոննա սնունդ են դեն նետում։
Հայտնում են, որ խանութը գնորդներին ապրանքները 30-50 տոկոսով էժան է առաջարկում, քան սովորական սուպերմարկետները, հայտնում է Gazeta–ն։
Դանիայի պարենամթերքի ու շրջակա միջավայրի նախարար Եվա Քյեր Հանսենը հավանություն է տվել նման խանութի ստեղծման մտահղացմանը։ Նրա կարծիքով, նման սուպերմարկետները կարեւոր քայլ են սննդի թափոնների դեմ պայքարում։ «Ծիծաղելի է, որ սնունդը պարզապես դեն են նետում կամ թափոնի վերածում։ Դա վատ է թե շրջակա միջավայրի համար, թե ծախսերի տեսակետից»,- հայտնել է նա։ Դանիայի արքայադուստր Մարին նույնպես հավանություն է տվել այդ նախաձեռնությանը ու մասնակցել սուպերմարկետի բացմանը։
Պարբերականը նշում է,ո ր Դանիան ակտիվ պայքարում է սննդի թափոնների կրճատման համար։ Եվ այսպես, վերջին հինգ տարիներին երկրին հաջողվել է 25 տոկոսով նվազեցնել դրանց ընդհանուր ծավալը։





























