Բենջի անունով պատեդեյլ-տերիերը, որին Մեծ Բրիտանիայի ամենից «ոչ պետքական» շունն են կոչել, ութ տարվա փնտրտուքներից հետո վերջապես տուն է գտել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Metro-ն:
Պոտենցիալ տերերը չեն ցանկացել ապաստան տալ շանը, քանի որ նա դիաբետ ունի, եւ հարկավոր է ուշադիր հետեւել նրա առողջությանը: Բացի այդ, կենդանին ինսուլինի ամենօրյա ներարկման կարիք ունի:
Easterleigh Animal Sanctuary ապաստանը Բենջիին նվիրված արշավ է անցկացրել, եւ շունն աշխարհով մեկ ճանաչում է ձեռք բերել՝ դառնալով Մեծ Բրիտանիայի ամենահայտնի շունը:
Ապաստանից շանը վերցրել է Լանքաշիրից Սյու Քրիստիանը: Նոր տիրուհին չի կարողացել դիմանալ Բենջիի մեծ աչքերի հմայքին: Ապաստանի աշխատակից Մարկ Քարթմելը հույս է հայտնել, որ յուրաքանչյուր շան համար աշխարհում գոնե մեկ մարդ կգտնվի՝ անկախ կենդանու խնդիրներից:




























