Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել, որը լրատվամիջոցների մեծ մասն ուղղակի հանել են տեքստերից։

Թուրքական Gazeteport-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պաշտպանել է Սիրիայում գազանություններով հայտնի «Ալ-Նուսրա»  ահաբեկչական խմբավորմանը։ ««Ալ-Նուսրան» «Իսլամական պետության» դեմ է պայքարում, նրան ինչո՞ւ եք վատ խմբավորում անվանում»,-ասել է Էրդողանը։

Էրդողանի այս խոսքերը իշխանամետ լրատմավիջոցներում տեղ չեն գտել։