Երեւանում այսօր՝ փետրվարի 24-ին, նախագահական նստավայրի դիմաց պառկած բողոքի ակցիա իրականացրած եւ բերման ենթարկված 10 երիտասարդները քիչ առաջ ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բերման ենթարկված Տիգրան Մազմանյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Նշենք, որ Բաղրամյան 26-ի դիմացից բերման էին ենթարկվել Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Արտակ Գեւորգյանը, Միքայել Նազարյանը, Փայլակ Թեւանյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Մաքսիմ Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով այսօր պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ բողոքի ակցիա էին իրականացնում:
Ակցիայի սկսվելուց 15-20 րոպե հետո ոստիկանները ակտիվիստներին մտցրեցին ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկեցին։





























