Կանադայում սառցանձրեւների պատճառով հարյուրավոր չվերթներ են հետաձգվել։ Տեղումները շարունակվում են Օնտարիո եւ Քվեբեկ նահանգներում, հայտնում է CBC հեռուստաալիքը։ Վատ եղանակային պայմանների պատճառով Տորոնտոյի միջազգային օդանավակայանում մոտ 150 չվերթ է հետաձգվել։
Նման իրավիճակ է տիրում նաեւ Մոնրեալի եւ Օտտավայի օդանավակայաններում։ Ուղեւորներին խնդրում են ստուգել իրենց չվերթների կարգավիճակը նախքան օդանավակայան ժամանելը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ փետրվարի 25-ին տեղումները չեն դադարելու։ Որոշ շրջաններում տեղումների քանակը կկազմի 20 մմ։





























