Հայաստանը ԱՄՆ կառավարությունից 782 մլն դրամի չափով դրամաշնորհ կստանա առողջապահության աջակցության համար։ 2016թ. ծախսերի նախահաշիվն ընդունվել է փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում։

Ծրագրի շրջանակներում կընդլայնվեն պոլիկլինիկաների հնարավորությունները տուբերկուլյոզի պայքարի համար, կկատարելագործվեն մոր եւ մանկան առողջության պաշտպանման եւ ընտանիքի պլանավորման ծրագրերը։ Կուժեղացվի նաեւ համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ։