Հայաստանն ու ԱՄԷ-ն կաջակցեն փոխադարձ ներդրումները։ Երկու երկրների միջեւ Ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խթանման մասին նոր պայմանագիրը հավանություն է ստացել փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում։
Կողմերը միմյանց համար հավասար եւ փոխշահավետ պայմաններ կստեղծեն ներդրողների համար՝ աջակցելով գործարար նախաձեռնություններին։ Համաձայնագիրը երաշխավորում է ներդրումների ամբողջական պաշտպանություն, կրած հնարավոր վնասի փոխհատուցում եւ վեճերի ու այլ հարցերի կարգավորում։ Պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով։




























