Ամերիկյան Vogue Knitting ամսագիրն օվկիանոսային շրջագայություն է կազմակերպել ձեռագործի սիրահարների համար:  Ինչպես հաղորդում է միջոցառման կայքը, ուղեւորությունը սկսվել է փետրվարի   19-ին` Ֆորտ-Լոդերդեյլում  (Ֆլորիդայի նահանգ):

10 օրվա ընթացքում ուղեւորության մասնակիցները կայցելեն Բահամյան կղզիներ, Թերքս եւ Կայկոս, Դոմինիկյան հանրապետություն, ինչպես նաեւ Բոնայրե, Կյուրասաո, Արուբու: Փետրվարի  29-ին նավը կվերադառնա Ֆորտ-Լոդերդեյլ:   

Նավով շրջագայության ընթացքում ձեռագործի սիրահարներին սպասում է մի քանի մաստեր-կլաս, որ կանցկացնեն պրոֆեսիոնալ դիզայներներն ու ձեռագործի մասին գրքերի հեղինակները: Դասախոս եւ գրող Ֆրանկլին Հեբիթը   (Franklin Habit) դասախոսություն կկարդա  XIX դարի ամսագրերում ձեռագործի անհեթեթ նմուշների վերաբերյալ (կազմակերպիչները զգուշացնում են, որ դասախոսությունը կարող է բարձր ճաշակ ունեցողների մոտ «ջղակծկումներ առաջացնել»):

Շրջագայության ընթացքում նաեւ միաժամանակյա ձեռագործի «Նստում ենք եւ գործում» սեանս կանցկացվի: Ճանապարհորդներին կպատմեն առաջիկա սեզոնի միտումների մասին, նոր տեխնիկաներ կսովորեցնեն եւ նորաձեւության ցուցադրություն կանցկացնեն:  

Ուղեւորությունը կընթանա MS Oosterdam զբոսանավի վրա: Նավը 11 տախտակամած ունի, ընդհանուր տարողունակությունը 1848 ուղեւոր է եւ անձնակազմի 812 անդամ: Ուղեւորությանը մասնակցության արժեքը չի հաղորդվում, տեղեկացնում է  Lenta-ն: