Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ գերությունից ազատել են առնվազն 55 մարդու, որոնց ահաբեկիչները որպես կենդանի վահան էին օգտագործում Էր Ռամադիում։
Իրաքի լրատվական գործակալության տեղեկություններով՝ ազատվել է 10 ընտանիք, այդ թվում՝ 10 տղամարդ, 25 կին եւ 20 երեխա։
ԻՊ զինյալները նրանց Էլ Ասրիա եւ Զանկուրայի շրջաններում պահում էին իբրեւ կենդանի վահան։




























