Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցելու ամենակարեւոր գործոններից մեկը էներգետիկան է։ Այս մասին փետրվարի 25-ին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկեր են։

Հարությունյանը հիշեցրել է, որ Հայաստանը կանգնած էր ԵՄ-ԵՏՄ ճամփաբաժանին եւ արդյունքում ընտրություն է կատարել հօգուտ ԵՏՄ-ի։ «Հայաստանը քաղաքական եւ տնտեսական զարգացման համար ընտրել է ճիշտ արտաքին քաղաքական ուղի եւ ապահովել է իր անվտանգությունը։ Հայաստանը շատ կարեւոր ընտրություն է կատարել եւ պետք է հասկանանք, որ ոչ մի տնտեսական տարածք չի կարող գոյություն ունենալ, եթե չկա քաղաքական միություն եւ անվտանգության երաշխիք։ ՀԱՊԿ-ը ԵՏՄ տարածքում անվտանգության երաշխիքն է»,- ասել է Հարությունյանը։