Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարի համար նոր  գործիքներ կկիրառվեն։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները նախատեսում են ավելի վճռական պայքար մղել մենաշնորհների դեմ։ «Միաժամանակ շրջափակման մեջ գտնվող տնտեսություններում, ինչպիսին Հայաստանն է, մենաշնորհների համար շատ հեշտ է գործել, իսկ դրանց արմատախիլ անելն ավելի բարդ է։ Այդուհանդերձ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որոնք համապատասխանում են Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությանը եւ մեր երկրի ազատ շուկայական տնտեսության պայմաններին»,- ասել է նախարարը։