eBay-ում չափազանց անսովոր լոտ է հանվել վաճառքի: Հայտնի համացանցային աճուրդում լոտ է հայտնվել Եգիպտոսի ղեկավար` նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի լուսանկարով:
Հարցն այն է, որ վերջերս, իսկ ավելի ճշգրիտ` երեկ, փետրվարի 24-ին նախագահը հայտնել էր, որ պատրաստ է վաճառել իրեն, եթե դա կօգնի Եգիպտոսի տնտեսությանը: Ուղիղ եթերով երկրի տնտեսական զարգացման ծրագիրը ներկայացնելիս նա ասել էր. «Եթե կարողանայի ինձ վաճառել, կանեի դա», տեղեկացնում է Informing-ը:
Վերադառնանք կատակային լոտին: Խաղադրույքների գումարը գերազանցել է 100 000 դոլարը: Աճուրդին հարյուրավոր օգտատերեր են մասնակցում: Նշենք, որ լոտի նախկին սեփականատեր է հայտարարվել նախագահի ընտանիքը: Վաճառողը նաեւ անվճար առաքում է խոստացել: Որոշ ժամանակ անց լոտը հանել են վաճառքից:




























