Մարդու առաջնորդի պոտենցիալը գնահատելիս մկանուտ կազմվածքը կարող է ավելի կարեւոր գործոն դառնալ, քան գիտելիքը: Ըստ Gazeta-ի, այս մասին հայտարարել են ամերիկյան գիտնականները:

Նրանց անցկացրած հետազոտության մասնակիցները ներկայացված լուսանկարներով ֆիզիկապես ուժեղ տղամարդկանց ավելի բարձր կարգավիճակ են վերագրել՝ նրանց որպես առաջնորդ ընկալելով:

Արդյունքում հետազոտության հեղինակները հանգել են եզրակացության, որ մարդու ֆիզիկական կազմվածքը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան նրա մտավոր ունակությունները: