«Գազպրոմ» ընկերությունը կտրուկ կրճատել է Թուրքիային մատակարարվող գազի ծավալները՝ երկրի մասնավոր էներգետիկ ընկերությունների հետ գնային վեճի պատճառով: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Բուլգարտրանսգազ»-ի տվյալները: Վերջինին բաժին է հասնում Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարումների շուրջ կեսը:

Մատակարարման ծավալների նվազում է արձանագրվել դեռեւս փետրվարի 10-ին, երբ ծավալները կրճատվել են 10%-ով: Իսկ մատակարարման նվազագույն մակարդակն արձանագրվել է փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 50%: Ընթացիկ շաբաթվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մատակարարման ծավալները կրճատվել են 40%-ով՝ կազմելով 26.7 խ.մ.:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ մատակարարումների կրճատման հիմնական պատճառը «Գազպրոմ»-ի հետ թուրքական ընկերությունների պատերազմն է, այլ ոչ թե սովորականից տաք եղանակային պայմանները: