Թուրքիայի ինտերնետային կայքերից մեկով վաճառքի հանվել Բուրսայում կառուցված 300-ամյա հայկական եկեղեցի։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrathaber կայքը, Բուրսայի Սեթբաշը թաղամասում, որտեղ մինչ Հայոց ցեղասպանությունը մեծ թվով հայեր էին ապրում, գտնվող հայկական եկեղեցին «սեփականատիրոջ» կողմից 1,5 մլն դոլարով վաճառքի է հանվել։
Նշվում է, որ եկեղեցին 1986 թվականին գրանցվել է որպես պատմական արժեք։
Մինչ 1915-ը Բուրսայում եւ նրա շուրջ եղել են 17 հայկական եկեղեցիներ, որոնց մեծ մասը կամ քանդվել են, կամ այլ նպատակով են օգտագործվում։





























