Ջորջ Մարտինի «Ձմռան քամիները» գրքում կհայտնվի Գահերի խաղը սերիալում սպանված հերոսը: Ինչպես հայտնում է The Guardian–ը, նման սյուժետային շրջադարձի մասին գրողը պատմել է իր նոր հարցազրույցում: Մարտինի խոսքով, ինքը մոտ երկու տարի մտածել է այդ մասին:
Ինչպես նշել է Մարտինը, խոսքն այն հերոսի մասին է, որը «մահացել է շոուի ընթացքում, բայց չի մահացել գրքերում»: Սերիալում նման շրջադարձն անհնար է, քանի որ ինչպես գրողն է բացատրել, հեռուստանախագծի հեղինակները «սպանել են» նրան, ում ինքը «չէր սպանել», հայտնում է Gazeta–ն:
Հեղինակի խոսքով այս պահին իր գրքերում ողջ են սերիալում զոհված շուրջ 15 պերսոնաժներ: Մարտինը կատակով ասել է, որ «Գահերի խաղը» սերիալի հեղինակները ավելի «դաժան» են, քան ինքը:





























