Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները փետրվարի 23-ին այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի  հարցին ի պատասխան՝ հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։

«Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 2014թ. դեկտեմբերի 26-ին շփման գիծը հատած ռազմագերուն։ Այցը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելում է կալանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաեւ հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու համար»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանy գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Հապճեպ սարքած գործի ավարտին նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։