Քաղաքական տեսակետից Հայաստանին չի կարելի համատեղել եվրասիական ու եվրոպական տնտեսական ուղղությունները: Այս մասին փետրվարի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա հավասարակշռություն պահպանել Եվրասիական տնտեսական միության ու ԵՄ միջեւ:
Տնտեսական զարգացումից բացի, շարունակեց նա, գոյություն ունի նաեւ քաղաքական գործոնը: «Արեւմուտքը ուզում է մեզ հեռացնել Ռուսաստանից: Բայց գոյություն ունի անվտանգության խնդիրը: Սա չի նշանակում, որ Ռուսատանը ամբողջովին հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը, բայցեւայնպես ռուսական գործոնը հարեւանների համար զսպող դեր է կատարում»,- նշելէ Բոստանջյանը՝ հավելելով, որ Արեւմուտքում նույնպես հրեշտակներ չեն հավաքված: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շուկային՝ տնտեսագետը նկատեց, որ Հայաստանը կարող է գոնե այնպիսի ապրանքներ արտադրել, որոնք այնտեղ պահանջված կլինեն:




























