Հնագետները Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնաբերել են գիտությանը հայտնի ամենահին մեզոլիթի դարաշրջանի զարդ։ Թերթաքարե զարդն ունի եռանկյունու ձեւ եւ 3 մմ հաստություն։ Իսկ երկարությունը կազմում է մոտ 30 մմ։  Կուլոնի վրա քարով փորագրություններ են արվել, որոնք, ըստ հնագետների, կարող են խորհրդանշել ծառ, տերեւ կամ ուղղակի օգտագործվել են հաշվարկների համար։ Գտածոյի մասին հետազոտությունը հրապարակվել է Internet Archaeology պարբերականում, փոխանցում է Lenta-ն։

Զարդը 11 հազար տարեկան է։ Այն  հայտնաբերվել էր 2015թ. Հյուսիսային Յորքշիրում Սթար Քարր մեզոլիթյան բնակատեղի պեղումների ժամանակ։