Facebook սոցցանցում մեծ քննարկում է առաջացրել մի հասարակ մաթեմատիկական առաջադրանք: Օրինակը հրապարակվել է Curiosity խմբում:
Գրառման տակ արդեն ավելի քան 3 հազար մեկնաբանություն կա՝ սոցցանցի օգտատերերը վիճում են, առաջարկելով տարբեր պատասխաններ: Մեծ մասը հակված է «1» կամ էլ «7» պատասխանին, հայտնում է Gazeta–ն:
Առաջադրանքի բարդությունը պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է թե բամզապատկում, թե բաժանում, թե գումարում:
Curiosity-ն պատասխանը հրապարակել է տեսահոլովակի տեսքով, որտեղ մանրամասն բացատրել է առաջադրանքի լուծման ճիշտ հաջորդականությունը:





























