Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ «Շերլոք» սերիալի նոր՝ չորրորդ սեզոնը BBC-ն կցուցադրի 2017 թվականի հունվարի վերջին: Իսկ նկարահանումները կմեկնարկեն այս տարվա ապրիլին եւ կավարտվեն հուլիսին: Այս մասին նախագծի պրոդյուսեր Սյու Վերչյուն հայտարարել է Լիվերպուլում, BBC Worldwide Showcase-ի ժամանակ:
Սերիալի առաջին սեզոնը ցուցադրվեց 2011 թվականին՝ մեծ ճանաչում ձեռք բերելով, ինչպես եւ Բենեդիկտ Քամբերբեթչը: Հիմա նա շատ պահանջված է նաեւ այլ նախագծերում, սակայն, ամեն դեպքում, նա շատ է ցանկանում շարունակել նկարահանվել սերիալում:
Ըստ «Ռոսբալտ»-ի, սերիալի հեղինակները նույնիսկ հինգերորդ սեզոնը նկարահանելու մտադրություն ունեն: Իսկ ամանորյա տոներին նվիրված էր «Շերլոք. Անճոռնի հարսնացուն» հատուկ թողարկման պրեմիերան, որի գործողությունները տեղի էին ունենում ե՛ւ ժամանակակից, ե՛ւ վիկտորիանական ժամանակաշրջանում:





























