Ավտովթարների գլխավոր պատճառը վարորդին շեղող գործոններն են, այդ թվում ուղեւորներին հետ խոսելը, ինչպես նաեւ բջջային հեռախոսների եւ այլ էլեկտրոնային սարքերի օգտագործումը: Այս մասին հայտնել են ամերիկացի սոցիոլոգները:

Նրանք հետեւել են ավելի քան 3500 կամավորների, որոնք թույլ են տվել իրենց մեքենաներում տեսախցիկներ, ցուցիչներ ու ռադարներ տեղադրել: Էլեկտրոնային սարքերը արձանագրել են մեքենայի դրսի եւ ներսի իրավիճակը, արագությունը, GPS-ի վիճակը, վթարի դեպքում դրան նախորդող ժամանակը, վարորդի հայացքի ուղղությունը, օդում ալկոհոլի առկայությունը եւ վարորդի մեկնաբանությունները, հաղորդում է N+1 պորտալը:

Ընդհանուր առմամբ, երեք տարում արձանագրվել է ավելի քան 56 մլն կմ երթեւեկությունը եւ ձայնագրվել 2 պետաբայթ տվյալներ: Այդ ընթացքում ավելի քան 1500 վրա  արձանագրվել, որից 905-ը՝ լուրջ:

Վթարների 87,7 տոկոսի դեպքում դրանք կապված են եղել վարորդի, մնացածը՝ մեքենայի անսարքության, ճանապարհների վատ վիճակի կամ եղանակային վատ պայմանների հետ: 73,7 տոկոսի դեպքում եղել է մեքենա վարելու հետ կապված սխալ, 68,3 տոկոսի դեպքում՝ շեղող գործոն: