Imgur ծառայության օգտատերը խաչաձեւել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ժայռ մականունով հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնի դիմանկարները: Լուսանկարը TheRock Obama անվանումն է ստացել:

Երեք օրվա ընթացքում լուսանկարն ավելի քան 920 հազար դիտում է ունեցել եւ սոցցանցերում ակտիվ քննարկման առարկա դարձել: Օգտատերերը նշել են, որ ի տարբերություն Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի խաչաձեւված լուսանկարի՝ Օբամայի եւ Ջոնսոնի «միասնական դիմանկարը» ներդաշնակ է ստացվել, քանի որ դերասանն ու նախագահը նման են:

Ըստ Lenta-ի, Ջոնսոնը նկարը հրապարակել է իր Instagram-ում՝ այն զվարճալի կոչելով: «Վստահ չեմ, թե որտեղ եմ սկսվում ես, եւ որտեղ է ավարտվում Բարաք Օբաման: Բայց միանգամայն վստահ եմ, որ սրանք իմ ատամներն են»,- գրել է դերասանը:

2014 թվականի դեկտեմբերին The Hill ամսագիրը գրել էր, որ Ժայռի հետ իր նմանությունն ընդունել է նաեւ ամերիկյան առաջնորդը: