Ամուր անունով վագրը սկսել է ագրեսիա դրսեւորել մարդկանց նկատմամբ՝ խանդելով Տիմուր անունով այծին: Այս մասին LifeNews հեռուստաալիքին պատմել է Պրիմորսկի սաֆարի-պարկի աշխատակիցը:
Պարկի աշխատակիցներն ուշադրություն են դարձրել Ամուրի հիվանդագին արձագանքին, երբ անձնակազմի անդամներից որեւէ մեկը մոտենում է Տիմուրին: Վագրը սկսում է մռնչալ եւ թաթերով հարվածել վանդակաճաղերին:
Տիմուրի եւ Ամուրի ընկերության մասին հայտնի դարձավ անցյալ տարվա նոյեմբերի 26-ին, երբ այծին տարան վագրի վանդակ՝ որպես ուտելիք, սակայն վերջինն ընկերացավ Տիմուրի հետ:





























