Կոլումբիայում Ժակլին եւ Լորենա Սանչես քույրերը, Նեւադո դել Ռուիսա հրաբխի ժայթքման արդյունքում իրենց հայրենի Արմերո քաղաքի կործանումից հետո, 30 տարի անց վերամիավորվել են:
Քույրերին որդեգրել են տարբեր ընտանիքներ, եւ նրանք երկար ժամանակ չեն իմացել միմյանց բնակության վայրը: Նրանք իրար գտել են, երբ Ժակլինը տեսել է քրոջ հրապարակած տեսանյութը, որտեղ Լորենան խնդրում է ցանկացած տեղեկություն հաղորդել իր ընտանիքի մասին: ԴՆԹ-թեստից հետո նրանց ազգակցական կապը հաստատվում է:
Առայժմ ողբերգությունից հետո քույրերի՝ ողջ մնացած հարազատների մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC-ն: ս
Նեւադո դել Ռուիսա հրաբուխը ժայթքել է 1985 թվականի նոյեմբերի 13-ին: Հրաբխից շուրջ 46 կմ հեռավորությամբ գտնվող Արմերո քաղաքը գրեթե ամբողջությամբ կործանվել է: Քաղաքի 29 հազար բնակիչներից ավելի քան 20 հազարը զոհվել է:





























