Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնի այրի, նկարչուհի եւ հասարակական ակտիվիստ Յոկո Օնոն տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց՝ գրիպի նախանշաններով: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Յոկո Օնոյի ներկայացուցիչը հերքել է տեղեկությունները, թե նա հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի կամ սրտի նոպայի կասկածանքով: Նրա խոսքով, Օնոն արդեն այսօր կարող է դուրս գրվել:
Ավելի վաղ նշվել էր, որ Յոկո Օնոն հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի կասկածանքով: 83-ամյա նկարչուհին տեղափոխվել է հենց այն հիվանդանոց, որտեղ մահացել է Ջոն Լենոնը:





























