ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն անհամատեղելի են իրենց գաղափարախոսությամբ, տնտեսական ու  արտաքին քաղաքական ծրագրերով: Այս մասին փետրվարի 27-ին հայտնել է Հայաստանի գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Վերոնշյալ քաղաքկան ուժերը, նրա խոսքով, շատ տարբեր նպատակներ ու շահեր ունեն: «Միակ բանը, ինչը կարող էր արդարացնել նրանց քաղաքական համագործակցությունը,   իշխանափոխություն է: Եթե իշխանափոխություն չի լինում, ուրեմն սա քաղաքական համագործակցություն ու քաղաքական ծրագրեր չեն»,- նշել է Ազատ Արշակյանը: Նման կարեւոր դաշինքի դեպքում, շարունակել է նա, երկու կուսակցություններն էլ  պետք է առնվազն համագումարներ կազմակերպեին: «Անհրաժեշտ էր բաց քննարկում կազմակերպել: Արդյո՞ք բոլորն էին համամիտ «հաշտեցման այս շվեյցարական փաստաթղթի» ստորագրմանը»,- հարցնում է Ազատ Արշակյանը:

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ-ի  ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է «Քաղաքական համագործակցության մասին հաձայնագիր», որով 3 նախարարական ու 2 մարզպետի պաշտոններ տրամադրվել են ՀՅԴ-ին: