Բոսթոնի Health Effects Institutes կազմակերպության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ աղտոտված օդը տարեկան սպանում է մոտ 5.5 մլն մարդու։

Մթնոլորտի աղտոտվածության պատճառով մահացության դեպքերի մեծ մասը գրանցվում է Հնդկաստանում, Չինաստանում եւ Ինդոնեզիայում։ Փորձագետները նշում են, որ Չինաստանում 2013թ. օդի աղտոտվածության պատճառով մահացել է ավելի քան 350 հազար մարդ։ Այդ երկրում օդի վրա բացասաբար է անդրադառնում անորակ ածուխը։ Հնդկաստանում բնությանը վնաս է հասցնում տարբեր օրգանական նյութերի այրումը, փոխանցում է Informing-ը։

Գիտնականների կարծիքով խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է էապես կրճատել գործարանների թիվը, որոնք վնասակար նյութեր են արտանետում մթնոլորտ։ Խնդիրը պետք է լուծել միայն պետական մակարդակով։ Փորձագետներն ահազանգում են, որ քայլեր չձեռնարկելու պատճառով մահվան դեպքերը կարող են հաճախակիանալ։