Մոսկվայում երեխայի սպանությունից հետո ՌԴ Պետդումայում առաջարկել են խստացնել դայակների հանդեպ պահանջները, հայտնում է «Մոսկվա է խոսում» ռադիոկայանը։

Նման հայտարարություն էարել Պետդումայի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Լիսյակովը։

«Երեխայի խնամքի համար արտոնագիր սահմանելը հիանալի գաղափար է։ Առաջին հերթին՝ հարկերը կկարգավորվի։ Հետո նրանք պետք է ինչ-որ պատրաստվածություն ունենան։ Բժշկական գրքույկի առկայությունը նույնպես պետք է, ամեն դեպքում երեխաների հետ են աշխատում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի իրավապահ մարմինները պարզել են կնոջ ինքնությունը, որին կասկածում են 4 տարեկան Նաստյա Մ.-ի սպանության մեջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ աղջկա նկատմամաբ հաշվեհարդար է տեսել 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան։ Ինչպես ենթադրում են քննիչները՝ երեխայի 39-ամյա դայակը, սպասելով, թե երբ են ծնողները ավագ երեխայի հետ դուրս գալու բնակարանից, «անհայտ պատճառներով սպանել է երեխային, հրկիզել բնակարանը ու լքել դեպքի վայրը»: