Նովոսիբիրսկի բնակիչը վիճակախաղում ավելի քան 358 մլն ռուբլի է շահել,ինչը Ռուսաստանի համար ռեկորդային գումար է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով վիճակախաղի կազմակերպիչներին:

«Անցած շաբաթ, փետրվարի 27-ին,  « 45-ից 6-ը » վիճակախաղի մասնակիցներից մեկին ճակատագիրը ապշեցուցիչ նվեր է մատուցել: Նովոսիբիրսկի բնակիչը շահել է ռուսական վիճակախաղերի պատմության մեջ ամենախոշոր սուպերմրցանակը»,- նշում են կազմակերպիչները:

Մրցանակի գումարը 358 մլն 358 հազար 466 ռուբլի է,շահողը դեռ չի ներկայացել իր մրցանակի ստանալու:

Հաղթողի անունը չեն հայտնում,հայտնի է, որ նա մասնակցել է երեք տպաքանակներին, իսկ երջանիկ դրույքը 1.8 հազար ռուբլի արժեր: Հաղթանակն ապահովել է 11,13,45,42,1,7 կոմբինացիան:

Նախորդ ռեկորդակիրը Նիժնի Նովգորոդի բնակիչներից մեկն էր: 2014 թ. նա շահել էր 202 մլն 441 հազար 116 ռուբլի: