Փետրվարի 28-ին մահացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստատեսային ակումբի մասնակից, Վլադիմիրի շրջանի Հանրային պալատի անդամ Գեորգի Ժարկովը, որը 2007 թ. 4.5 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել սեռական բնույթի բռնի գործողությունների ու 19-ամյա տղամարդուն ապօրինաբար ազատությունից զրկելու համար, հայտնում է «Իզվեստիյան»: Գեորգի Ժարկովը 49 տարեկան էր: Թերթը հայտնում է, որ նա երկու անգամ կաթված է տարել: Ակումբի նախկին մասնակցի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին Վլադիմիրում:

Հիշեցնենք, որ Գեորգի Ժարկովը 1994 թվականից մասնակցում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին, «Հախճապակյա բու» մրցանակ ուներ: 2007 թ. գիտակի կարիերան ընդհատվեց, երբ նրան մեղադրանք առաջադրեցին 19-մյա պատանու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների ու անօրինական ճանապարհով ազատությունից զրկելու համար: Դատարանը նրան դատապարտեց 4.5 տարվա պայմանական ազատազրկման: Ժարկովն իր մեղավորությունը չէր ընդունել: