Գերմանիայի Բավարիա նահանգում տեղի ունեցած ավիաշոուն կրկին ողբերգական ավարտ է ունեցել։ Սեպտեմբերի 18-ին երկնքում վարժություններ կատարելիս միմյանց են բախվել երկու ինքնաթիռներ, հայտնում է France Press-ը։

Բախման արդյունքում ինքնաթիռներից մեկն ընկել է, օդաչուն՝ զոհվել։ Երկրորդ օդաչուն կարողացել է նստեցնել գրեթե կործանված ինքնաթիռը. նա կենդանի է մնացել։

Սեպտեմբերի ընթացքում սա Գերմանիայում տեղի ունեցած արդեն երկրորդ ավիավթարն է։ Սեպտեմբերի 5-ին Նյուրնբերգից ոչ հեռու շոուի ժամանակ ինքնաթիռ-բիպլանը մխրճվել էր հանդիսատեսների ամբոխի մեջ։ 38 մարդ վնասվածքներ էին ստացել, մի կին ընկել էր ուղիղ պտուտակի տակ եւ մահացել։