Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին մասնակցելու համար ժամանել է ԱՄՆ, հայտնում է Press TV հեռուստաալիքը։

Նախագահին Քենեդիի անվան օդանավակայանում նրան դիմավորել են ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Խազաեին եւ պաշտոնատար այլ անձինք, գրում է IRNA-ն։ 

Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում եւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովը Նյու Յորքում կբացվի սեպտեմբերի 20-ին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսքով, գագաթաժողովին կմասնակցեն 139 երկրների ղեկավարներ եւ վարչապետներ։