Գանայի հյուսիսում շուրջ հարյուր մարդ տեղափոխող բեռնատարը շրջվել եւ ընկել է ջրատարի մեջ։ Պատահարի արդյունքում զոհվել է 30, վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել` 80 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ինչպես պատմել է ականատեսը, վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, երբ բեռնատարի վարորդը փորձել է շրջանցել դիմացից եկող մեքենային։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ուղեւորներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։




























