ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ, միկրոմինիատյուրիստ Վլադիմիր Անիսկինը ստեղծել է աշխարհի ամենափոքր գիրքը։ Կակաչի սերմի վրա նկարիչը ոսկյա թիթեղ է դրել, դրա վերին հատվածում տեղավորել միկրոգիրքը, իսկ ստորին հատվածում՝ առանձին էջերը, հայտնում է «Նովոսիբիրսկիե նովոստի»-ն։
Փոքր թերթերը հյուսված են «պարույրի» վրա, այդ պատճառով էջերը կարելի է թերթել սուր մետաղական ասեղի միջոցով, փոխանցում է Gazeta-ն։
Տեքստը հավաքել են վիմագրության մեթոդով բարակ շերտի վրա, որից հետո գրքի կաղապար են ստացել։
Անիսկինը նշել է, որ իր ստեղծագործության մակերեսը 88 անգամ փոքր է 201թ. ճապոնացի վարպետի ստեղծած գրքից, որը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում։





























