Մարտի 1-ից Forbes.ru կայքի գլխավոր խմբագիր կդառնա Իլյա Նագիբինը, ով նախկինում զբաղեցնում էր «Կոմերսանտ» կայքի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը, փոխանցում է RNS-ը։

Բացի այդ, Forbes-ի թվային նախագծերի զարգացման խմբագիր է դարձել Անդրեյ Կոնյախինը, ով նույնպես աշխատում էր «Կոմերսանտում»։

Կայքի նախկին գլխավոր խմբագիր Մաքսիմ Տովկայլոն լքել է Forbes-ը։ Նրա հրաժարականի պատճառները հայտնի չեն։

Նշենք, որ հունվարին ռուսական Forbes-ի գլխավոր խմբագիրը փոխվել էր։ Այդ պաշտոնը զբաղեցրել էր GQ-ի գլխավոր խմբագիր, «Սնոբ» նախագծի ղեկավար Նիկոլայ Ուսկովը։