Ամերիկյան Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ռուսաստանի 77 ներկայացուցիչ կա, ինչը, նախորդ տարվա համեմատ, 11 հոգով պակաս է:

Այս տարի վարկանիշի ռուսական հատվածը գլխավորել է «Նովատեկա»-ի եւ «Սիբուրա»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: 2015 թվականին նրա կարողությունն ավելացել է 2.7 մլրդ դոլարով՝ կազմելով 14.4 մլրդ դոլար: Forbes-ի գլոբալ վարկանիշում Միխելսոնը 60-րդ հորիզոնականում է:

Երկրորդ ամենահարուստ ռուսաստանցին «Ալֆա գրուփ»-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանն է (13.3 մլրդ դոլար), երրորդը՝ USM Holdings-ի համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը (12.5 մլրդ դոլար): Հնգյակում ներառվել են նաեւ «Ինտերրոսա»-ի եւ «Նորիլյան նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինը (12.1 մլրդ) եւ Volga Group-ի սեփականատեր Գենադի Տիմչենկոն (11.4 մլրդ):