Մոսկվայում ձյան տեղումների քանակը գերազանցել է 1966թ. սահմանած ռեկորդը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը։
Նշվում է, որ Մոսկվայում մեկ գիշերում տեղացել է ամսական տեղումների նորմայի ավելի քան 70 տոկոսը։ Ձյան ծածկույթը հասել է մինչեւ 50 սմ։
Տեղացած ձյան պատճառով Մոսկվայում 10 չվերթ է չեղարկվել։





























