Բելգորոդում կսկսեն կատուների եւ շների համար հատուկ բաղադրատոմսով պաղպաղակ արտադրել: Այդ մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: 

Մշակողների խոսքով, պաղպաղակը չի պարունակի շաքար, հոտավետ նյութեր եւ գունավորիչներ: Դրանում փոքր կլինի նաեւ կաթնային ճարպերի չափաքանակը, որոնք վատ են յուրացվում կենդանիների կողմից:  

Արտադրության տեխնոլոգ Օքսանա Ալիեւան հայտնել է, որ կատուներն ու շները,  մարդկանց նման, շոգ եղանակին զովանալ պահանջ են ունենում: Կենդանիների սիրահարները բազմիցս խնդրել են իրենց հովանավորյալների համար պաղպաղակ արտադրել, արդյունքում արդեն թողարկվել է սննդամթերքի փորձնական չափաքանակը:   

Նա նաեւ հավելել է, որ նման պաղպաղակ կերած մարդուն ոչինչ չի սպառնում: 

Բելգորոդյան անասնաբուժական կայանի պետ Սերգեյ Յակովլեւն ասել է, թե կենդանիներին չի կարելի կերակրել սովորական քաղցրեղենով, նրանք չունեն այնպիսի ֆերմենտ, որն օգնի յուրացնել շաքարը: Շաքարը կենդանիների օրգանիզմ է մտնում որպես լյարդի թունանյութ: 

Նշվում է, որ կենդանիների համար քաղցրեղենն ի վերջո խանութներում կհայտնվի ամռանը: