Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ քաղաքի Հանրապետության հրապարակում 2 ուսանողուհի 3 լիրայով քաղաքացիների հոգսերն են լսում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Իռեմ Թաբաքլարն ու Գյոքչեն Քուրթերը մի պաստառի վրա գրել են, որ 3 լիրայով քաղաքացիների հոգսերն են լսում։ Քաղաքացիներից մեկը բողոքել է բարձր գների դեմ՝ պնդելով, թե ուրիշ քաղաքում 1 լիրայով են դարդ լսում, ինչին աղջիկները պատասխանել են, թե Էդրեմիթ քաղաքը զբոսաշրջային քաղաք է եւ գներն էլ բարձր են։

Օրվա ընթացքում ոստիկանները նկատել են, որ դարդերով կիսվողների հերթ է գոյանում, աղջիկներին հեռացրել են հրապարակից։