Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները մարտի կեսերին կժամանեն Հայաստան:

NEWS.am-ի թղթակցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից հայտնեցին, որ նրանք Հայաստան են գալիս՝ Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը քննարկելու համար:

 Ընտրական նոր օրենսգրքի նախագծի երկկողմ քննարկումը կանցկացվի Երեւանում մարտի 14-ից 17-ը:

Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Հանձնաժողովն իր դիրքորոշումը դեռեւս չի հայտնել, սակայն Հայաստանի կառավարությունն այն արդեն դրել է շրջանառության մեջ: