Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Իդիլի շրջանում քրդերի դեմ գործողություններ իրականցնող թուրքական ուժերը մարտի 8-ին կորուստներ են կրել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ Շրնաք նահանգի Իդիլի շրջանում քուրդ զինյալների դեմ գործողության ժամանակ սպանվել է 2, վիրավորվել՝ 6 զինվորական։
Նշենք, որ քրդաբնակ Իդիլը ինքնավարություն էր հռչակել, որից հետո թուրքական իշխանությունները շրջանում փողոց դուրս գալու արգելք են սահմանել ու գործողություններ են իրականացնում բնակիչների դեմ։




























