Հայաստանում սահմանադրական փոփոխությունները թելադրում են ընդունել 63 նոր օրենսդրական ակտ։ Փաստաթղթերի նախապատրաստման համապատասխան գրաֆիկն ընդունվել է մարտի 10-ին կայացած Կառավարության  նիստում։

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխություններով նախաըտեսվում է նոր Ընտրական օրենսգիրք ընդունել, ընդլայնել խորհրդարանի լիազորությունները եւ կրճատել նախագահինը։