Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 5-րդ տուրում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Մայնցը», որը սենսացիոն արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 15 միավոր: Այս անգամ առաջատարը Հոլտբիի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Քյոլնին»:
«Հանովերը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»: Չեմպիոն «Բավարիան» ավելացրած ժամանակում Վան Բյույտենի գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»:





























