Բրազիլիայի հավաքականի եւ Արքայական ակումբի ֆուտբոլիստ Կական բացահայտել է իր տաղանդներից եւս մեկը. պարզվում է` նա նաեւ երգում է, գրում է Marca-ն: Ինտերնետում հայտված տեսահոլովակում Կական կնոջ` Կարոլինա Սելիկոյի հետ կատարում է Presente de Deus երգը, որի խոսքերը Կական գրել է 2005-ին` ամուսնության առթիվ եւ առաջին անգամ այն հնչել է եկեղեցում` պսակադրության ժամանակ:





























