Բրյուսելում տարրական եւ միջնակարգ դպրոցները չեն փակվի: Այս մասին գրում է բելգիական Le Soir պարբերականը:

Բելգիայի Ֆրանսիական համայնքի կառավարությունն անվտանգության միջոցների շուրջ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ Բրյուսելի եւ Վալոնիայի դպրոցների համար: Ձեռնարկվել են նույն միջոցառումները, ինչ անցյալ տարվա նոյեմբերի Փարիզի ահաբեկչություններից հետո, երբ Բելգիայի մայրաքաղաքում պատրաստության 4-րդ մակարդար էր հայտարարվել:

Դպրոցներին հանձնարարվել է նաեւ դասերից հետո երեխաներին թույլ չտալ հեռանալ առանց ծնողների:

Կրթական հաստատություններում աշակերտներին եւ նրանց ծնողներին դեմքով ճանաչողները խիստ վերահսկողություն պետք է իրականացնեն: