Ֆրանսիայի Ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Անտուան Գրիզմանն ու Լորան Կոսելնին համերաշխություն են հայտնել Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների հարազատներին:

Մարտի 25-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Նիդեռլանդների հավաքականի հետ: Le Soir պարբերականի փոխանցմամբ, խաղից առաջ կայացած ասուլիսում ֆուտբոլիստները խոսել են այսօրվա իրադարձությունների մասին:

«Այս առավոտն ինձ ստիպեց հիշել իրադարձությունների մասին, որոնց մասին փորձում էի մոռանալ: Մեր բոլոր մտքերը զոհերի եւ նրանց ընտանիքների մասին են»,- հայտարարել է Անտուան Գրիզմանը:

«Մենք չենք վախենում մեր անվտանգության համար: Ֆուտբոլի ֆեդերացիան այն ապահովում է ամենաբարձր մակարդակով: Ֆրանսիացի ժողովուրդը Բելգիայի հետ է, ինչպես նա էր մեզ հետ նոյեմբերին»,- հայտարարել է Կոսելնին: