Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել Թուրքիային հանձնել ձերբակալված եւ իր պատիժը կրող Քուրդիստանի բանվորական կուսակցության ապստամբ Քարթալ Քադրի Աբդուլլահին։ Սակայն որոշման կատարումը հետաձգվել է մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 23-ը։

Ինքը՝ Աբդուլլահը, դատավճռի դեմ բողոք է հայտնել։ Նա հայտարարել է, որ չի ուզում լքել Ադրբեջանը, քանի որ այնտեղ ընտանիք է ստեղծել։

2000 թվականին Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ` Քարթալ Քադրի Աբդուլլահը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել մաքսանենգության, անօրինականորեն զենք պահելու եւ տարածելու, ինչպես նաեւ սահմանն ապօրինաբար հատելու մեջ։